Աշխարհի ամենաբարձր շենքի տանիքից տեսարանը ցնցել է Instagram-ի օգտատերերին. տեսանյութ
LifestyleԴուբայի գահաժառանգ արքայազն Համդան իբն Մոհամեդ Ալ Մաքթումն Instagram-ի իր էջում զետեղել է տեսագրություն, որը նկարահանվել է աշխարհի աենաբարձր շենքի՝ Դուբայի Բուրջ Խալիֆա երկնաքերի դիտահարթակներից մեկից:
Արքայազնի Instagram-ին բաժանորդագրված է ավելի քան 4 միլիոն օգտատեր, եւ հրապարակումից մի քանի օր անց տեսահոլովակը հավաքել է ավելի քան 900 հազար դիտում: Բաժանորդներին հիացրել է ամպերի մեջ թաղված քաղաքը եւ արաբական աշխարհի «մարգարտի» ճարտարապետական ձեւերի ցնցող բազմազանությունը։