Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ» Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ» Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»


ԵԱՏՀ կոլեգիայի անդամն առաջնային խնդիր է համարում HACCP համակարգերի ներդրումը սննդամթերքի արտադրություններում

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակության կողմից անցկացվող խորհրդատվական սեմինարում մայիսի 24-ին հանդես է եկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի տեխնիկական կարգավորման հարցերով անդամ, նախարար Վալերի Կորեշկովը:

Նա խոսել է սննդամթերքի անվտանգության ոլորտում Եվրասիական տնտեսական միության ընթացակարգերի առանձնահատկությունների մասին՝ մասնավորեցնելով «Վտանգների աղբյուրների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման»՝ HACCP, համակարգն ու սննդամթերքի արտադրության գործընթացների ժամանակ դրա վրա հիմնված ընթացակարգերի մշակման, իրականացման և պահպանման պահանջը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ԵԱՏՀ պաշտոնյան անդրադարձել է HACCP համակարգերի ներդրման կարևորությանը և կիրառման սկզբունքներին՝ մանրամասնելով ռիսկերի վերլուծության և գնահատման, հսկման կրիտիկական կետերի հայտնաբերման, մշտադիտարկման համակարգի մշակման, բոլոր փուլերի և ընթացակարգերի փաստաթղթավորման և արդեն մշակված համակարգի ստուգման գործընթացի կարևորությունը:

«Շատ ավելի հեշտ և նպատակահարմար է ռիսկերը կանխել, վերացնել կամ հասցնել նվազագույնի արտադրության գործընթացում, քան՝ վերահսկողական գործողությունների միջոցով»,- շեշտել է Վալերի Կորեշկովը:

ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի թիվ 827-Ն որոշմամբ, 2017 թվականի հունվարի 1-ից սննդի շղթայի օպերատորները իրենց արտադրություններում պետք է ներդնեն «Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգ» (HACCP): Ներդրման ժամկետի ավարտը 2020 թվականի հունվարի 1-ն է: Այս համակարգի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի մշակման, իրականացման և պահպանման պահանջը բխում է նաև «Սննդամթերքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի դրույթներից (ТР ТС 021/2011):

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տնտեսավարողներին տարբեր ձևաչափերով շարունակելու է խորհրդատվություն և աջակցություն տրամադրել՝ ռիսկերի կանխարգելմանն ուղղված և ողջ աշխարհում հաջողությամբ կիրառվող այս համակարգի սկզբունքները ներդնելու նպատակով:

ԵԱՏՀ պատվիրակության անդամներ Գրիգորի Բուրբան և Նատալիա Ռոդինան սեմինարի ընթացքում ներկայացրել են Եվրասիական տնտեսական միության անասնաբուժական վերահսկողության ենթակա սննդամթերք արտադրողների ռեեստրը, դրանում ընդգրկվելու ու ռեեստրը վարելու կարգը, Ինչպես նաև, ԵԱՏՄ տարածք կենդանական ծագման ապրանքների (մթերքի) մուտքը և տեղափոխությունը թույլ տալու նպատակով, երրորդ երկրներում համատեղ ստուգումների անցկացման պրակտիկան:

Ըստ բանախոսների՝ համատեղ ստուգումները կարող են անցկացվել նաև Եվրասիական տնտեսական միության միայն մեկ անդամ-երկրի տեսուչների կողմից, եթե մյուսները հրաժարվել են դրան մասնակցելուց: Այս դեպքում, ստուգմանը չմասնակցած անդամ-երկրները ընդունում են նախաձեռնող երկրի կողմից ներկայացված ստուգման արդյունքները:

Վաղը՝ մայիսի 25-ին, նախատեսվում է ԵԱՏՀ պատվիրակության այցը սննդամթերք արտադրող հայաստանյան ընկերություններ՝ տեղում վերջիններիս գործունեությանը, ինչպես նաև սեմինարի ընթացքում քննարկված թեմաների պրակտիկ կիրառման հնարավորություններին ծանոթանալու նպատակով:

Նոր մեկնարկ, հզոր համայնք. Գավառում ընտրի´ր «Հայկական քվե» կուսակցությանը Նոր մեկնարկ, հզոր համայնք. Գավառում ընտրի´ր «Հայկական քվե» կուսակցությանը Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ»«Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ»«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ Ռյուտե«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԻնչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ