ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածից Ռաքքայում 16 խաղաղ բնակիչ է զոհվել
ՄիջազգայինԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի իրականացրած ավիահարվածի հետևանքով առնվազն 16 խաղաղ բնակիչ է զոհվել սիրիական Ռաքքայի մերձակայքում:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` վկայակոչելով Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալները, ավիահարվածը հասցվել է Ալ-Բարուդա գյուղի ուղղությամբ, որը գտնվում է Ռաքքայից 15 կմ դեպի արևմուտք:
Նշվում է, որ զոհերի թվում 5-ը երիտասարդ քույր ու եղբայրներ են:
Եփրատի ափին գտնվող Ռաքքան, որը տեղակայված է Մեյադին և Ալ-Քայիմ քաղաքների միջև, համարվում է «Իսլամական պետություն» խմբավորման այսպես կոչված` մայրաքաղաքը: