Պեկինում ավելի քան 1 միլիոն չինացի ապրում է «ստորգետնյա թագավորությունում» (Photo)
LifestyleՊեկինում ահռելի թվով չինացիներ ապրում են Սառը պատերազմի տարիներին կառուցված բունկերներում: Մութն ընկնելուն պես ավելի քան մեկ միլիոն չինացի, հիմնականում միգրանտներ և շրջաններից եկած երիտասարդներ, կտրվում են Պեկինի աղմկոտ փողոցներից և իջնում աշխարհին քիչ հայտնի «ստորգետնյա թագավորություն»:
Նախկին ապաստարաններում վարձով են տրվում ինչպես փոքր, այնպես էլ մեծ սենյակներ, ճաշարաններ, բիլիարդի խաղասրահ, կարաոկե և վայելչագրության դպրոց:
Իտալացի լուսանկարիչ Անտոնիո Ֆացիլոնգոն, առաջին անգամ լինելով Պեկինում, լսել էր այդ բունկերների մասին, բայց դրանցից ոչ մեկում նրան չէին թողնում ներս մտնել և լուսանկարել: Նրան դա թույլ չէր տալիս օրենքը, որով արգելված էր օտարերկրացիներին մուտք գործել ատոմային բունկերներ: Բայց ի վերջո նրան հաջողվեց օգտվել պահակի անուշադրությունից և տեսեք, թե ինչ տեսարանի ականատես եղավ․
