Չորրորդ անգամ մայրանալ պատրաստվող Գոհար Հարությունյանը՝ NEWS.am STYLE-ի օբյեկտիվում (ֆոտո)
LifestyleՀինգ տարվա ընդմիջումից հետո «Միսս Հայաստան» մրցույթը վերսկսվում է, իսկ նախաձեռնողը «Միսս Հայաստան 1998», «Միսս Հայաստան համահայկական հիմնադրամի» նախագահ Գոհար Հարությունյանն է։

Այդ կապակցությամբ այսօր Գոհարը մամուլի ասուլիս էր հրավիրել, որի մանրամասները կներկայացնենք քիչ անց։


Մեր աչքից չվրիպեց գեղեցկուհու կլորացած փորիկը. Գոհար Հարությունյանը սպասում է իր չորրորդ երեխային։


Հավելենք, որ Գոհարն ունի երկու դուստր եւ մեկ որդի։

Շնորհավորում ենք գեղեցկուհուն եւ մաղթում թեթեւ հղիություն։
Լուսանկարները՝ Սյունե Առաքելյանի