Թուրքիայի զինված ուժերը նոր կորուստներ ունեն
ՄիջազգայինԹուրքիայի Դողուբայազետ (Բայազետ) գավառում գտնվող Թոնդրակ լեռան շրջանում Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամները հարձակում են գործել թուրքական զինված ուժերի ներկայացուցիչների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Քուրդ զինյալների հարձակման հետևանքով երկու թուրք զինվոր սպանվել են, չորսը վիրավորվել:
Հաղորդվում է, որ Թոնդրակ լեռան շրջանում բախումները շարունակվում են: