Քենդալ Ջեններն ու Քորթնի Քարդաշյանը արևայրուք են ընդունում զբոսանավի վրա
LifestyleԿաննի կինոփառատոնում կազմակերպվող ամենատարբեր հավաքույթներից և միջոցառումներից հետո Քենդալ Ջեններն ու Քորթնի Քարդաշյանը իրենց հանգիստը գեղեցիկ են կազմակերպում: Նրանք վայելում են Կաննի ջերմ արևն ու պարբերաբար լուսանկարներ են հրապարակում, որպեսզի երկրպագուներն իրենց շատ չկարոտեն:
Քույրերի վերջին լուսանկարներում երևում է, թե ինչպես են նրանք հանգստանում զբոսանավի վրա և արևայրուք են ընդունում: Քենդալ Ջեններն ու Քորթնի Քարդաշյանը նոր լողազգեստներով են: Քենդալը, իր վարդագույն լողազգետսը հագին, նստել է նույն գույնի փչովի ֆլամինգոյի վրա:
Իսկ մինչ զոբսանավի վրա հայտնվելը 21-ամյա մոդելը պոդիումի վրա է փայլել. նա մասնակցել է Նաոմի Քեմփբելի կազմակերպած «Նորաձևությունը գալիս է օգնության» բարեգործական միջոցառմանը:

