Գիտնականները նշել են իդեալական սեռական հարաբերության տևողությունը
LifestyleԱմերիկացի գիտնականները առաջին անգամ չափել են իդեալական սեքսի տևողությունն ու պարզել, որ իդեալական սեքսի համար բավական է 7 րոպե։
Հետազոտության ժամանակ գիտնականները հարցումներ են անցկացրել ԱՄՆ-ում ու Կանադայում ու պարզվել է, որ 3 րոպեանոց սեքսը համարվում է լիովին նորմալ, իսկ ահա կատարյալը 7-ից 13 րոպե տևող սեքսն է։
Միևնույն ժամանակ տղամարդկանց մեծամասնությունը սիրում է, որ սեքսը երկար տևի, իսկ կանայք հակառակը, սիրում են, որ սեռական ակտը շուտ ավարտվի։
Հետազոտության նպատակն է եղել ցրել այն միֆը, որ առողջ սեքսը պետք է տևի շատ երկար։