ԱՄՆ ՌԾՈՒ պարաշյուտիստը զոհվել է Գուձոն գետի վրա թռիչքի ժամանակ
Միջազգային«Leap Frogs» ռազմածովային էլիտար պարաշյուտային խմբի անդամը զոհվել է ամերիկյան Ջերսի Սիթի քաղաքի շրջանում պարաշյուտով ցուցադրական թռիչքի ժամանակ, հաղորդում է The New York Times-ը։
Նշվում է, որ դեռեւս անհայտ պատճառներով զինծառայողի պարաշյուտը չի բացվել, եւ նա ընկել է Գուձոն գետը։
Միջադեպից անմիջապես հետո զինծառայողը հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ բժիշկները մահ են արձանագրել։ Հետաքննություն է սկսվել: