Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան Խմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ» Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ» «Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ» Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ»


Մերի Մակարյանը՝ նշանադրության, սիրելիի, իր առջև դրված սահմանափակումների և սպասվող հարսանիքի մասին

Asekose.am-ը գրում է.

Այս պահին հանգստանում եմ, քանի որ շատ գերլարված էի, հոգնած՝ կապված նախապատրաստական աշխատանքների հետ: Վստահ կարող եմ ասել, որ ամեն ինչ անցավ այնպես, ինչպես ուզում էի, ինչպես ծրագրավորել էի»,-Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում նշեց դերասանուհի, հաղորդավարուհի Մերի Մակարյանը, ով, ինչպես տեղեկացրել էինք, նշանադրվել է շաբաթ օրը:

Դերասանուհին դժվարացավ խոսել իր տպավարությունների ու զգացողությունների մասին, սակայն վստահ է, որ ճիշտ ընտրություն է արել:

«Հիմա չեմ կարող ասել` ինչ եմ զգում, քանի որ սա դեռևս սկիզբն է, սակայն հասկանում եմ, որ շատ պատասխանատու քայլ եմ արել, և հավատում եմ,  որ ամեն ինչ լավ է լինելու»,- անկեղծացավ Մերին:

Նշանադրության արարողության համար դերասանուհին նախապատվությունը տվել էր երկնագույնին և այդ ընտրությունը չէր սահմանափակել միայն զգեստով:

«Գույների համադրությունն ընտրել ենք Գեորգի Հարությունյանի և «Marmelad Avenue» կազմակերպության հետ, որոնք իմ ընկերներ են: Դրանք Dolce & Gabbana –ի ներկայացրած վերջին գույներն են: Ի դեպ, Մելանյա Թրամփն էլ  էր այդ գույների մեջ պիջակ հագել վերջերս: Բացի դրանից, ես վարդագույնը չեմ սիրում(ժպտում է)»,- մանրամասնեց դերասանուհին:

Նշանադրության օրը համացանցում  տեղեկություններ էին տարածվել, որ Մերին  ոչ թե նշանադրվում է, այլ՝ ամուսնանում: Համացանցային օգտատերերի նման կարծիքի տեղիք էր տվել քահանայի ներկայությունը արարողությանը:

«Քահանայի ներկայությունը պայմանավորված էր նրանով, որ ցանկացած արարողություն ուղեկցվում է հոգևորական ծեսով, նշանադրությունը ևս ունի հոգևորական ծես, որը կատարեց իմ հորեղբոր տղան՝ Տեր Ադամ քահանա Մակարյանը»,- պատմեց Մերին:

Դերասանուհին և նրա ընտրյալը՝ Վարդանը, շուտով կամուսնանան, թեև Մերիի խոսքով՝ դեռ ոչինչ հստակ չեն ծրագրավորել.

«Անկեղծ ասած, հարսանիքի շրջանակների մասին դեռ չեմ մտածել, կարծում եմ, որ կլինի մեծ հարսանիք: Դեռ չենք որոշել, թե որտեղ կլինի հարսանիքը, չնայած բոլորն ասում են, որ այնտեղ պետք է լինի: Ամեն վայրկյան ամեն ինչ կարող է փոխվել, այսինքն՝ այդ առումով դեռ ոչինչ հստակ որոշված չէ»:

Մեր այն հարցին՝ արդյո ՞ք ամուսնությունից հետո դերասանուհին մշտական բնակություն կհաստատաի ԱՄՆ-ում, Մերին նշեց.

«Ես չեմ տեղափոխվում ԱՄՆ, ուղղակի այս փուլում մեկնում ենք, որովհետև ապագա ամուսինս այնտեղ է ծնվել և ապրում։ Բնականաբար, ես պետք է նրա  կողքին լինեմ։ Երկու տեղում էլ կլինենք: Վարդանը հայ է և շատ է սիրում Հայաստանը»։

Զրույցի ընթացքում Մերին նշեց, որ հեռուստադիտողներն ու իր երկրպագուները կշարունակեն իրեն տեսնել էկրաններին.

«Այո, ինձ կշարունակեն տեսնել էկրաններին: Հայաստանում թե ԱՄՆ-ում ապրելը որոշակի առումով  կապված է նաև իմ աշխատանքի հետ: Եթե այստեղ առաջարկ ունենամ, այստեղ կմնանք, եթե այնտեղ՝ ապա այնտեղ կապրենք այդ շրջանում»:

Մեր այն հարցին՝ արդյո ՞ք Վարդանն իրեն երբևիցե ընտրության առաջ  կանգնեցրել է  կամ որոշակի սահմանափակումների մեջ դրել է, Մերին ժպիտով պատասխանեց.

«Այո, ընտրյալս որոշակի սահմանափակումներ արել է, սակայն ընտրության առաջ չի կանգնեցրել, որովհետև ինքը գիտի, որ դա իմ մասնագիտությունն է, որը ես շատ եմ սիրում , ինձ լավ եմ զգում այս ասպարեզում: Հավանաբար չեն լինի երկարատև նկարահանումներ, քանի որ գիտենք, որ սերիալների նկարահանման ժամերը բավական երկար են»:

Այս փուլում դերասանուհին հանգստանում է, ավելին՝ հրաժարվել է բոլոր սերիալային առաջարկներից.

«Այս շրջանում աշխատանքային փուլում չեմ, որքան առաջարկ որ եղել է, բոլորը մերժել եմ, որովհետև «Առաջնորդները» սերիալի նկարահանումներն արդեն ավարտվել են, և ուզում էի, որ միայն դրանով զբաղված լինեի:  Դուրս եմ եկել նաև երևանյան ժամանցային վայրերից մեկից, որտեղ աշխատում էի: Ամեն ինչ մի փոքր կրճատվել է այս շրջանում, մի քիչ հանգստանալուց հետո կանցնեմ այսպես ասած նոր փուլի՝ ավելի հանգիստ աշխատանքային գրաֆիկով»:

Զրույցի վերջում դերասանուհին չցանկացավ հստակեցնել, թե երբ կմեկնի Հայասատանից:

Նշենք, որ դերասանուհու ընտրյալը մասնագիտությամբ փաստաբան է և ապրում է ԱՄՆ-ում:

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան

Փաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըՊետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք Չալաբյան«Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինԾննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա ԿոստանյանԳավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք ՉալաբյանՈ՛չ Փաշինյանի թույլ ու վտանգավոր TRIPP-ին, որը զիջումներ է ենթադրում ԱլիևինԽմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ»Գավառը արժանի է նոր մեկնարկի, ավելի ծաղկուն ու զարգացած ապագայի. տեսանյութՄեզ ոչ ոք չի կանգնեցնի. Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. տեսանյութՎարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԻնքնիշխան, անկախ պետության ամենակարևոր գործառույթներից մեկն այն է, որպեսզի թույլ չտա, որ իր պետության և ժողովրդի պատմությունը խեղաթյուրեն. Մ. ԱվետիսյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ»Աշխարհի տարբեր երկրներում պետական ծառայողների համար գործում են Հայաստանի «սոցփաթեթին» նմանվող կամ դրան փոխարինող սոցիալական երաշխիքների տարբեր մոդելներ. Հ. Կամենդատյան Նոր մեկնարկ՝ հզոր Գավառի համար. Աննա Կոստանյան Կոչ եմ անում բոլոր Գավառցիներին ակտիվ կերպով մասնակցել ապագա ընտրություններին և աջակցել Հրայրին և նրա ընկերներին. Արմեն ՄանվելյանՎտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ»Երեկ Գորիսում՝ դռնեդուռ քարոզարշավով, սիրով , ջերմությամբ ու բարի խոսքով վախի մթնոլորտը կոտրելիս. Ավետիք ՉալաբյանՍտեփանավանցիներին կոչ եմ անում հոկտեմբերի 25-ին մասնակցել ընտրություններին և քվեարկել 17 համարի օգտին. Գոհար Մելոյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»Գինը վճարում է ժողովուրդը...Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ»«Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ»«Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ»Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ»Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ»Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 22-ից 26-ինԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԴուրս եկե՛ք փողոց ու հարցրեք մարդկանց․ իրար հերթ չտալով տեսանյութեր եք հրապարակում՝ չհասկանալով, որ մնացել եք ձեր իսկ կազմակերպած շոուների տակ․ Անդրանիկ ԳևորգյանԻնչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում ենԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունըՈչ մի դեպքում չպետք է թույլ տանք Փաշինյանին շանտաժի միջոցով նոր Սահմանադրություն ընդունել. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան30 մլն. դոլար թռցնողները կոռուպցիայի մասին են խոսում. Գառնիկ Դավթյան