Քայլի Ջեները նոր ոճով է ներկայացել
LifestyleԵրկուշաբթին սկսվեց Քարդաշյան-Ջեներ գերդաստանի ներկայացուցիչների ակտիվությամբ:
Քորթնին վերադարձավ Կաննի կինոփառատոնից, որտեղ նրան ավելի շատ հետաքրքրում էր ոչ թե կինոարդյունաբերությունը, այլ նոր սիրեկանը՝ մոդել Յունես Բենջիմը, իսկ Լոս Անջելեսում հասցրեց երեխաների հետ լուսանկար հրապարակել:
Քիմն, իր հերթին, հյուրընկալվել է Էնդի Քոհենի շոուին՝ պատմելով Թեյլոր Սվիֆթի հետ հարաբերությունների, ալկոհոլի, թմրանյութերի, Քանյե Ուեսթի եւ հոր ազդեցության մասին:

Հիմա հերթը Քայլի Ջեներինն է, որը, դատելով Instagram-ի լուսանկարներից, փոխել է իմիջը:

Քայլին որեւէ կերպ չի մեկնաբանել լուսանկարները: Մնում է միայն կռահել, թե 19-ամյա աստղի խելքին ինչ նոր բան է փչել։
