Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան Խմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ» Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ» «Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ» Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ»


«Ավրորայի» հանդիսատեսին հուզած հրաշամանուկը փոքրիկ ղարաբաղցի Միշան էր

Blognews.am-ը գրում է.

Երեկ երեկոյան Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել 2017թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը, որին ներկա են եղել համաշխարհային ճանաչում ունեցող հայեր, հյուրեր՝ տարբեր երկրներից, բարերարներ ու իրենց գործի նվիրյալ մարդիկ, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով փորձում են աշխարհն ավելի լավը դարձնել:

Հանդիսավոր միջոցառման ընթացքում բազմաթիվ գեղեցիկ ու հանճարեղ համարներ ներկայացվեցին բեմից, որոնցից մեկն էլ «Արի, իմ սոխակ» օրորոցայինն էր: Երգի վերջում հանրահայտ օպերային կատարողներին միացած «Արցախի ձայներ» նախագծից հայտնի փոքրիկ ղարաբաղցի Միշայի ձայնն էլ այնքան հուզիչ ու խորհրդանշական էր, որ հանդիսատեսը չկարողացավ զսպել հուզմունքը:

BlogNews.am-ն այսօր զրուցել է «Արցախի ձայներ» նախագծի պրոդյուսեր Լիրա Քոչարյանի հետ ու հետաքրքրվել Միշայի մասնակցության մանրամասներից:

«Ընդամենը երկու նոտա է երգել, բայց այդ երկու նոտայի համար այնքան աշխատանք է արվել»,- ասում է Լիրա Քոչարյանը: Իսկ թե ինչպես է «Ավրորայի» կազմակերպիչների ընտրությունը հենց Միշայի վրա կանգ առել, պրոդյուսերն այսպես պատասխանեց. «Ռուբեն Վարդանյանի հետ «Արցախի ձայները» միշտ լավ հարաբերություններ է ունեցել: Պարոն Վարդանյանը սիրում ու հարգում է մեր կոլեկտիվը, Միշային էլ հինգ տարեկանից է ճանաչում: Երբ Արցախում է լինում, հանդիպում ենք, նա ներկա է լինում մեր ելույթներին, նաև հովանավորում է մեր փորձերի համար սարքավորումները, մի խոսքով՝ միշտ աջակցում է մեզ: Բացի այդ՝ միջոցառման հանդիսավոր մասի ռեժիսորը Ալեքսանդր Ռևզինն էր, ով Միշային ճանաչում է մանկական «Նոր ալիքից», ու քանի որ սցենարով նախատեսված էր, որ «Արի, իմ սոխակ» երգի վերջում պետք է երեխա միանա երգիչներին, թե՛ Ռևզինը, թե՛ Ռուբեն Վարդանյանը գտան, որ լավագույն թեկնածուն հենց Միշան է: Դրանից հետո Ռևզինն է կապվել ինձ հետ ու ասել, որ նման մտահղացում կա: Սկզբում կարծում էի, թե խոսքը ինչ-որ հատվածի մասին է, բայց հետո պարզվեց, որ այդ փոքրիկ կտորն է միայն: Սկսեցինք աշխատել: Ստեփանակերտից մեկ անգամ եկել ենք փորձի նվագախմբի հետ, հետո էլ արդեն ելույթից առաջ ենք երկու փորձ ունեցել»:

  

Լիրա Քոչարյանն ասում է, որ Միշան շատ հեշտ է հարմարվել միջավայրին, ու բոլորովին չի լարվել՝ չնայած հսկայական համերգասրահին, բազմահազարանոց հանդիսատեսին ու իր համար ոչ ստանդարտ բովանդակությամբ միջոցառմանը. «Ավրորայի կազմակերպիչների, նոմինանտների ու անցած տարվա հաղթողի հետ Միշան արդեն ծանոթ էր, որովհետև, երբ «Ավրորան» Արցախում էր, մեծ հանդիպում էր կազմակերպվել, ու «Արցախի ձայները» ելույթ է ունեցել նրանց համար: Այդ հանդիպումը շատ ջերմ ու մտերիմ է անցել, և մեր երեխաներին էլ շատ են սիրել հյուրերը, շփվել նրանց հետ:

Այդ պատճառով արդեն «Ավրորային» Միշան իրեն լավ էր զգում, չէր կաշկանդվում, որովհետև ճանաչում էր ներկաներից շատերին: Փոքրիկին մի քիչ շատ ենք չարչարել, սակայն այդ ամենը հօգուտ իրեն է: Կարող էինք չմասնակցել նվագախմբի հետ փորձին, որին հասնելու համար Միշան գիշերն է Արցախից Երևան հասել, բայց ոչ, ամեն օր չէ, որ կենդանի նվագակցությամբ նվագախմբի հետ աշխատելու հնարավորություն է լինում, այն էլ՝ այդ մակարդակի նվագախմբի հետ ու այդքան լուրջ միջոցառման համար:

  

Այն, որ միջոցառման ամենահուզիչ պահերից մեկը հենց Միշայի մասնակցությամբ համարն էր, անվիճելի է: Լիրա Քոչարյանն ասում է, որ դահլիճում նստածների համար այդ հուզմունքը մի քանի անգամ ավելին էր. «Քանի որ, ըստ սցենարի, Միշայի ելույթը ոչ թե բեմից, այլ դահլիճից էր. սա ներկաներին իսկապես անակնկալի բերեց: Բոլորն ուզում էին պարզել՝ որտեղից է երգում փոքրիկը, որտեղից է հնչում նրա ձայնը: Միջոցառման վերջում բոլորը մոտենում էին Միշային, նկարվում նրա հետ, համբուրում ու նաև արտասվում, որովհետև շատ հետաքրքիր խորհուրդ ուներ Միշայի հայտնվելն այդ համարում: «Արի, իմ սոխակը» հաջորդել է Արթուր Ջանիբեկյանի ելույթին, որի մեջ նա հայ ժողովրդի ամենամեծ ձեռքբերումը Արցախը նշեց, ու Միշկայի մասնակցությունն այս առումով շատ սիմվոլիկ էր»:

 

Ինչպես նշեց Լիրա Քոչարյանը, առաջիկայում փոքրիկ ղարաբաղցի Միշայի պլանները շատ են. «Ավրորայից» անմիջապես հետո Միշան մեկնել է մանկական «Նոր ալիքի» միջոցառումներից մեկին մասնակցելու, իսկ արդեն հունիսի 3-ին պատրաստվում ենք Միշայի նոր տեսահոլովակի նկարահանումներին: Նոր երգ է, հետաքրքիր, տարբերվող, ու հուսամ՝ այն նոր գույն ու երանգ կտա Միշայի երգացանկին: Միանգամայն նոր ու անսովոր լուծումներով տեսահոլովակ ենք նախատեսում ստանալ»,- իր խոսքում հույս հայտնեց Լիրա Քոչարյանը:

Եթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըՊետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք Չալաբյան«Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինԾննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա ԿոստանյանԳավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք ՉալաբյանՈ՛չ Փաշինյանի թույլ ու վտանգավոր TRIPP-ին, որը զիջումներ է ենթադրում ԱլիևինԽմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ»Գավառը արժանի է նոր մեկնարկի, ավելի ծաղկուն ու զարգացած ապագայի. տեսանյութՄեզ ոչ ոք չի կանգնեցնի. Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. տեսանյութՎարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԻնքնիշխան, անկախ պետության ամենակարևոր գործառույթներից մեկն այն է, որպեսզի թույլ չտա, որ իր պետության և ժողովրդի պատմությունը խեղաթյուրեն. Մ. ԱվետիսյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ»Աշխարհի տարբեր երկրներում պետական ծառայողների համար գործում են Հայաստանի «սոցփաթեթին» նմանվող կամ դրան փոխարինող սոցիալական երաշխիքների տարբեր մոդելներ. Հ. Կամենդատյան Նոր մեկնարկ՝ հզոր Գավառի համար. Աննա Կոստանյան Կոչ եմ անում բոլոր Գավառցիներին ակտիվ կերպով մասնակցել ապագա ընտրություններին և աջակցել Հրայրին և նրա ընկերներին. Արմեն ՄանվելյանՎտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ»Երեկ Գորիսում՝ դռնեդուռ քարոզարշավով, սիրով , ջերմությամբ ու բարի խոսքով վախի մթնոլորտը կոտրելիս. Ավետիք ՉալաբյանՍտեփանավանցիներին կոչ եմ անում հոկտեմբերի 25-ին մասնակցել ընտրություններին և քվեարկել 17 համարի օգտին. Գոհար Մելոյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»Գինը վճարում է ժողովուրդը...Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ»«Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ»«Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ»Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ»Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ»Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 22-ից 26-ինԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԴուրս եկե՛ք փողոց ու հարցրեք մարդկանց․ իրար հերթ չտալով տեսանյութեր եք հրապարակում՝ չհասկանալով, որ մնացել եք ձեր իսկ կազմակերպած շոուների տակ․ Անդրանիկ Գևորգյան