«Խոհանոց Գայանե ջան» գիրքը՝ աշխարհի լավագույն խոհարարական գիրք. լուսանկարներ
LifestyleWnews.am-ը գրում է.
Հայուհի Գայանե Բրեիովայի «Խոհանոց Գայանե-ջան» գիրքը երկրորդ տեղն է զբաղեցրել աշխարհի լավագույն խոհարարական գրքերի ցանկում։

Woman Chef անվանակարգում գիքրը «Best in the world Gourmand Cook Books Awards 2017» հեղինակավոր մրցույթում երկրորդ տեղն է զբաղեցրել։
Խոհարարական գրքերի Gourmand մրցույթն արդեն 22 տարի է համարվում է խոհանոցային գրքերի «Օսկար» եւ տեղի է ունենում ամեն տարի։
Մրցույթը հիմնադիրը Կուանտրո ընտանիքն է։


«Որքան շատ եմ սիրում գաստրոնոմիան։ Որքան անկեղծ եմ երջանկանում եւ սիրահարվոմ մարդկանց, ովքեր իրենց ամբողջ կյանքը նվիրում են անհավանական, գեղեցիկ, կարեւոր եւ ամենահամեղ գործին։ Գիտեք, ընկերներ, մեծ քարտեզի վրա, որտեղ բոլորը նկարվում էին, գրեթե չէր երեւում իմ հարազատ Հայաստանը։ Այսօր հայկական խոհանոցի մասին իմացան 200 տարբեր երկրների բոլոր ներկայացուցիչներն ու հաճախորդները»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Գայանեն։
Գայանե Բրեիովայի հարցազրույցը Wnews.am-ին կարդացեք այստեղ։
