Պուտինի հետ բանակցությունները շատ անկեղծ և ուղիղ են եղել. Մակրոն
ՄիջազգայինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շատ անկեղծ և ուղիղ է անվանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները, որոնք անցկացվել են Վերսալում: Այս մասին հայտնում է BFMTV-ն:
«Մենք տարաձայնություններ ունենք, և մենք ֆիքսել ենք դրանք: Ես չեմ պատմի այն ամենն, ինչի մասին մենք խոսել ենք: Սակայն սա լավ քաղաքականություն է», - ասել է Մակրոնը:
Նրա խոսքով՝ իրենք քննարկել են սիրիական հակամարտության կարգավորման ճանապարհները և Ուկրաինայում տիրող իրավիճակը: