Հայաստան կայցելի ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը
ՔաղաքականՄայիսի 30-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարությունից, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին կընդունի նաև Հանրապետության Նախագահը։
Մայիսի 30-ին կկայանան Հայաստանի արտաքին գործերի նախարարի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը: