Կիմ Չեն Նամի սպանության մեջ մեղադրվողների գործը հանձնվել Է Մալայզիայի Գերագույն դատարան
ՄիջազգայինՄալայզիայի Սելանգորի նահանգի ստորին ատյանի դատարանը Գերագույն դատարանի քննությանն Է հանձնել ԿԺԴՀ-ի քաղաքացի Կիմ Չեն Նամի՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբոր սպանության մեջ մեղադրվող երկու անձանց գործը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է տարածված հայտարարո! ւթյան մեջ: Այս աղմկահարույց գործով հիմնական կասկածյալներն են Ինդոնեզիայի 25-ամյա քաղաքացուհի Սիթի Այսիան, ինչպես նաեւ Վիետնամի 29-ամյա քաղաքացուհի Դոան Թհի Հուոնգը: Տեղական օրենսդրության համաձայն՝ նման հանցագործության համար առավելագույն պատիժը մահապատիժն Է կախաղանի միջոցով: Ըստ որում նման դատավճիռները կարող Է կայացնել սոսկ Գերագույն դատարանը:
Կիմ Չեն Նամը մահացել Է փետրվարի 13-ին Քուալա Լումպուրի օդանավակայանից հիվանդանոց տանող ճանապարհին: Մալայզիայի իշխանությունները հայտարարել են, որ մահը վրա Է հասել արգելված VX նյարդա-կաթվածահարական նյութի ներգործության հետեւանքով: Այս գործով կասկածում են առնվազն եւս մի քանի մարդու, մասնավորապես, ԿԺԴՀ-ի չորս քաղաքացիների, որոնց նկատմամբ միջազգային հետախուզում Է հայտարարված, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: