Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ» Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ» Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ» Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ» Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն Հովասափյան Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ»


ՀՀ առողջապահության նախարարությունն ընդլայնում է համագործակցությունը հոգեբուժության ոլորտում

ՀՀ առողջապահության նախարարությունը, ֆրանսիական «Սանոֆի» ընկերությունն ու Համաշխարհային սոցիալական հոգեբուժության միավորումն ընդլայնում են համագործակցությունը հոգեբուժության ոլորտում: ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը նշեց, որ 2013-2015 թվականերին Երևանում «Սանոֆի» ընկերության և Համաշխարհային սոցիալա! կան հոգեբուժության միավորման հետ համագործակցությամբ անցկացվեց պիլոտային ծրագիր, որի շրջանակում թիրախավորված էր շիզոֆրենիան: 

Գաղտնիք չէ, որ շիզոֆրենիայով տառապողների  չնչին մասն է առնչվում  հոգեբույժների հետ: Շատ հաճախ շատերը չեն այցելում հոգեբույժներին, որովհետև ժամանակին չեն ախտորոշվում և չեն ուղեգրվում մասնագետի մոտ: Սամվել Թորոսյանի խոսքով՝ այստեղ շատ մեծ նշանակություն ունեն առաջնային օղակի բժիշկների  մոտեցումները: Պիլոտային ծրագրի շրջանակում հնարավոր եղավ Երևանում վերապատրաստել բժիշկներին:

«Քանի որ պիլոտային ծրագիրը հաջող ընթացք ունեցավ, որոշվեց, որ այն ընդարձակվի: Կնքվեց համաձայնագիր, որով  ծրագիրն ընդլայնվեց 3 տարով: Այժմ վերապատրաստվելու են նաև մյուս մարզերի մասնագետները: Թիրախը լինելու է ոչ միայն շիզոֆրենիան, այլև դեպրեսիան»,-ասաց Սամվել Թորոսյանը:

Նա նշեց, որ ազգաբնակչության 5 տոկոսը տառապում է ընկճախտով, նման երևույթներ են լինում մայրերի մոտ հետծննդյան շրջանում, հետևաբար շատ կարևոր է, որ առաջնային բուժօգնության բժիշկները պատրաստված լինեն և ուղղորդեն հիվանդներին մասնագետի մոտ: Վերապատաստվելու են! նաև այն մասնագետները, ովքեր առնչվում են դեպրեսիայի հետ, որպես հարակից հիվանդություն:

Ֆրանսիական «Սանոֆի» ընկերության դեղերի մատչելիություն բաժանմունքի փոխնախագահ Ֆրանսուա Բոմպարին նշեց, որ իրենց ընկերությունն աշխատել է աշխարհի տարբեր երկրներում` փոխանցելով ունեցած փորձը: Ֆրանսուա Բոմպարին ընդգծեց, որ իրենց համար Հայաստանը կարևոր գործընկեր է:

«Հայաստանում կան շատ լավ մասնագետներ, Հայաստանում մենք ունենք լավ գործընկեր ի դեմս ՀՀ առողջապահության նախարարության, ում առաջնահերթությունների թվին է դասվում համապատասխան ծրագրերի իրականացումը մտավոր խանգարումներ ունեցող անձանց տառապանքներն ամոքելու համար: Հայաստանն ունի առողջապահական անհամեմատ ավելի լավ, զարգացած, արդյունավետ համակարգ, քան շատ այլ երկրներում, որոնց հետ մենք առիթ ենք ունենում աշխատելու»,-ասաց նա:

Համաշխարհային սոցիալական հոգեբուժության միավորման նախագահ Թոմ Կրեյգը նշեց, որ ասոցիացիան 3 հիմնական ուղղությամբ է աշխատում. այն է՝ բարելավել համակարգերը հոգեկան առողջության ծրագրերն ավելի արդյունավետ իրականցնելու համար, վերապատրաստել լայն շրջանակի մասնագետների հոգեկան առողջության խնդիրներ ունեցողներին վաղ բացահայտելու և բուժելու համար: Ինչպես նաև պայքար խարանի դեմ, որի պատաճառով մարդիկ խուսափում են բարձրաձայնել իրենց խնդիրների մասին:

«Դեպրեսիան աշխարհում տարածված հիվանդություններից  մեկն է, բայց այդ հիվանդությամբ տառապողների 80 տոկոսը չի ընդունում այն: Դեպրեսիան ավելին է, քան տխրությունը, դա մարդու կողմից իր ամենօրյա գործողությունների նկատմամբ առկա անտարբերությունն է: Հետևաբար, շատ կարևոր է, որ առաջնային օղակի մասնագետները վերապատրաստված լինեն»,-ավելացրեց մասնագետը

Համաշխարհային սոցիալական հոգեբուժության միավորման նախկին նախագահ Դրիս Մուսաուին նշեց, որ բազմաթիվ անգամ Հայաստանում է եղել և ականտեսն է համակարգի շարունակական զարգացման:

«Այս երկրում կա առաջընթաց, որի համար ես շատ ուրախ եմ: Որևէ երկիր չի կարող զարգանալ առանց առողջ հասարակության, որովհետև հակառակ պարագայում արտադրողականությունը կնվազի: Երկիրը չի կարող առողջ լինել, եթե բնակչության մտավոր, հոգեկան վիճակը լավ չէ: Հոգեկան խանգարումները տարածված են, սակայն մարդիկ չեն ուզում դա ընդունել: Պատճառը խարանն է, անգամ թե այդ երևույթը աչք է զարնում, մարդիկ չեն ուզում դա տեսնել, անձը շարունակում է տառապել: Չգիտես ինչու, որդեգրում են հետևյալ քաղաքականությունը` չեմ տեսնում չեմ լսում, չեմ խոսում»,-հավելեց մասնագետը! ` նշելով, որ խնդիրները լուծելի են, անհրաժեշտ է ժամանակին դիմել մասնագետին:

 

Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ Ռյուտե«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԻնչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումԵրկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն Գրիգորյան«Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համար18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՀերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան