Թուրքիան արգելափակել է գերմանացի պատգամավորների մուտքը «Ինջիրլիք» ռազմաբազա
ՄիջազգայինԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն հատարարել է, որ գերմանացի պատգամավորներին կարգելվի մուտք գործել «Ինջիրլիք» ռազմաբազա, քանի դեռ Բեռլինը չի փոխի իր բացասական վերաբերմունքը Անկարայի նկատմամբ:
«Մենք տեսնում ենք, որ Գերմանիան աջակցում է այն ամենին, իսն Թուրքիային դեմ է: Նման պարագայում անհնար է գերմանացի պատգամավորների համար ներկա պահին հասանելիություն ապահովել դեպի Ինջիրլիք», - Reuters-ը փոխանցում է թուրք նախարարի խոսքը:
Վերջինիս խոսքով` եթե Բեռլինում վերանայեն իրենց դիրքորոշումը Թուրքիայի հարցով, Անկարան կարող է փոխել իր որոշումը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է «հրաժեշտ տալ» Գերմանիային, եթե Բեռլինը որոշի հետ կանչել իր զինվորականներին «Ինջիրլիք» թուրքական ռազմաբազայից: