Ալյասկայում կրկին հրաբուխ է ժայթքել` վտանգելով օդանավերի երթևեկությունը
ՄիջազգայինԱլյասկայում գտնվող հրաբուխը, որն ակտիվություն է ցուցաբերել վերջին վեց ամիսների ընթացքում, կրկին ժայթքել է:
Ինչպես տեղեկացնում է CBS News-ը` վկայակոչելով Ալյասկայի հրաբխային ուսումնասիրությամբ զբաղվող կենտրոնը, Ալեուտյան կղզիներում գտնվող Բոգոսլով հրաբուխը ժայթքել է կիրակի` 10 000 մետր բարձրությամբ մոխրի ամպեր ձևավորելով: Հրաբուխի ժայթքումը 55 րոպե է տևել:
Հրաբխից ժայթքող մոխիրը կարող է վնասել ինքնաթիռների շարժիչը: Հյուսիսային Ամերիկայից Ասիա ուղևորվող օդանավերի համար վտանգավոր է լինում թռչել, երբ ամպերը բարձրանում են 6000 մետրից վերև: