Ռոսավիացիան հանել է դեպի Թուրքիա չարտերների սահմանափակման նախազգուշացումը
ՄիջազգայինՌոսավիացիան հանել է Մոսկվայի և Անկարայի միջև չարտերային չվերթների հնարավոր սահմանափակման մասին նախազգուշացումը: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով ավիաընկերության իր աղբյուրին:
«Ռոսավիացիայից հեռագիր ենք ստացել, որով գերատեսչությունը տեղեկացրել է, որ չեղարկում է Մոսկվայի և Անկարայի միջև չարտերային չվերթների հնարավոր սահմանափակման մասին նախազգուշացումը», - հաղորդել է աղբյուրը:
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Արկադիր Դվորկովիչը տեղեկացրել էր, որ Ռոսավիացիան հետ կկանչի դեպի Թուրքիա չարտերների հնարավոր չեղարկման մասին ծանուցումը: