Ահա, թե ինչ է նշանակում ապրել աշխարհի ամենփոքր տանը. Ֆոտոշարք
LifestyleԱշխարհի ամենանեղ ու փոքր տնակը՝ Keret House-ը, գտնվում է Վարշավայում: Այն կառուցվել է 2 շինությունների փոքրիկ արանքում:
Ինչպես տեղեկացնում է bigpicture.ru կայքը, այս տունը կառուցվել է դիզայներ Յակուբ Շչեսնիի և Centrala դիզայներական ընկերության համագործակցության արդյունքում:
Աղբյուրը ներկայացրել է 12 լուսանկար, որով առաջարկում է վիրտուալ զբոսանք կատարել աշխարհի ամենանեղ տնով, որի ամենալայն հատվածն ունի 122, իսկ ամենանեղը՝ 92 սմ լայնություն:
Տնակի առաջին հարկում կա փոքր սանհանգույց, խոհանոց ու հյուրասենյակ: Աստիճանները տանում են դեպի 2-րդ հարկ, որտեղ կա մահճակալ ու գրասեղան:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը:












