Նազարբաեւն առաջինն Է գնել ղազախստանցիների համար պատրաստված ոսկու ձուլակտորները
ՄիջազգայինՂազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն առաջինն Է գնել սահմանված չափի ոսկու ձուլակտորները, որոնք հանրապետության դրամահատարանը պատրաստել Է բնակչության համար: Ինչպես գրել Է Sputnik-ի ղազախստանյան խմբագրությունը, մայիսի 31-ին այս մասին հայտնել Է երկրի Ազգային բանկի նախագահ Դանիյար Աքիշեւը, տեղեկացնում Է Արմենպրեսը:
«Ղազախական հումքից պատրաստված ձուլակտորները ներկայացված են չորս տարատեսակներով՝ 10, 20, 5! 0 եւ 100 գրամ»,- նշել Է Ազգային բանկի ղեկավարը: Նրա խոսքով՝ սահմանված չափի ոսկե չորսվակները մատչելի են հանրապետության քաղաքացիների կողմից ձեռքբերման եւ վաճառքի համար:
Աքիշեւը նաեւ հայտնել Է, որ այսօր ձուլակտորների մոտավոր արժեքը կազմում Է 127 հազար (շուրջ 408 դոլար) թենղե 10 գրամի համար, 254 հազար թենղե (շուրջ 816 դոլար) 20 գրամի համար, 635 հազար թենղե (շուրջ 2 հազար դոլար) 50 գրամի համար եւ 1,27 միլիոն թենղե (շուրջ 4 հազար դոլար) 100 գրամի համար: