Եվրահանձնաժողովն առաջարկել Է ստեղծել եվրոյի գոտու ֆինանսների նախարարություն
ՄիջազգայինԵվրահանձնաժողովն (ԵՀ) առաջարկել Է մինչեւ 2025 թվականն ստեղծել եվրոյի գոտու ֆինանսների նախարարություն: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտարարել Է տնտեսական եւ ֆինանսական հարցերի եվրակոմիսար Պիեռ Մոսկովիսին՝ ներկայացնելով հանձնաժողովի առաջարկությունները մինչեւ 2025 թվականը Եվրոպայի դրամական միության զարգացման վերաբերյալ:
«Մինչեւ 2025 թվականը եվրոյի գոտու ֆինանսների նախարարության կամ գանձապետարանի ստեղծումը թույլ կտա զգալիորեն բարձրացնել միության ֆինանսական եւ տնտեսական կառավարման արդյունավետությունը»,- ասել Է Մոսկովիսին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: