Պրիանկա Չոպրան հայտնվել է քննադատությունների թիրախում՝ Հնդկաստանի վարչապետի հետ հանդիպմանը ոտքերը ցուցադրելու համար
LifestyleԴերասանուհի Պրիանկա Չոպրայի զգեստի ընտրությունը Հնդկաստանի վարչապետ Նարենդա Մոդի հետ հանդիպմանը դարձել է Հնդկաստանում սոցիալական ցանցերի օգտատերերի քննադատության թիրախը։
Ֆեյսբուքի որոշ օգտատերեր այս քայլը համարել են «անարգանք» վարչապետի նկատմամբ։
Չոպրայի վրա համացանցային հարձակումը սկսվեց, եր դերասանուհին տարածեց Մոդիի հետ նկար՝ շնորհակալություն հայտնելով վարչապետին, որ կարողացել է իր ժամանակ գտնել ու հանդիպել իր հետ Բեռլինում։
Չոպրան քննադատություններին պատասխանել է մեկ այլ նկար հրապարակելով, որում ինքն է՝ մոր հետ ու երևում է նրանց ոտքերը։ Մի քանի ժամում նկարը հավաքել է 100 հազարից ավել լայք։
Աղբյուրը՝ Լife.panorama.am