Ռուսաստանի 22 մարզում փոթորկի նախազգուշացում է տրվել
ՄիջազգայինՌուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը փոթորիկի նախազգուշացում է հայտարարել Դաշնության 22 կենտրոնական մարզերի և հանրապետությունների տարածքում:
Ինչպես տեղեկացնում է Московский Комсомолец-ը, օդերևութաբաններն այդ շրջաններում հունիսի 1-ի գիշերը մինչև 24 մետր վայրկյան արագությամբ քամու ուժգնացում են կանխատեսում, ինչպես նաև անձրև, ամպրոպ և կարկուտ:
Եղանակային անոմալ պայմաններ են սպասվում Մոսկովյան, Օռլովսկայա, Տոմբովսկայա, Կուրսկայա, Բելգորոդյան, Վլադիմիրովսկայա, Իվանովսկայա, Ռյազանսկայա, Տոլսկայա և մի շարք այլ շրջաններում, ինչպես նաև Մարի Էլ, Մորդովիա, Թաթարստան հանրապետություններում և Պերմի երկրամասում: