Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել. 12 մարդ զոհվել է
ՄիջազգայինԹուրքիայի Շիրնակ նահանգում ռազմական ուղղաթիռ է կործանվել:
Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը` հղում անելով Թուրքիայի անվտանգության ծառայությունների աղբյուրին, ավիավթարի հետևանքով 12 մարդ է զոհվել:
Նշվում է, որ միջադեպի մանրամասները դեռևս հայտնի չեն: Հայտնի է միայն, որ Cougar ուղղաթիռը կործանվել է օդ բարձրանալուց 3 րոպե անց` բախվելով էլեկտրահաղորդակցման լարերին: