Մասքն սպառնացել Է լքել Սպիտակ տունը, եթե ԱՄՆ-ը դուրս գա կլիմայի վերաբերյալ համաձայնագրից
ՄիջազգայինSpace X-ի եւ Tesla Motors-ի ղեկավար Իլոն Մասքը մայիսի 31-ին հայտարարել Է, որ կթողնի Սպիտակ տանն իր զբաղեցրած պաշտոնները, եթե ԱՄՆ-ը դուրս գա կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Չգիտեմ՝ ինչ Է լինելու Փարիզի համաձայնագիրի հետ, բայց ես արել եմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի խորհուրդներում եւ Սպիտակ տանը ուղղակիորեն ու այլ անձանց միջոցով համոզեմ նախագահին` մնալ դրանում»,- գրել Է նա: Համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում իր գործողությունների վերաբերյալ հարցին ի պատասխան մեկնաբանություններում Մասքը հայտարարել Է. «Այդ դեպքում ես այլ ճանապարհ չեմ ունենա, քան խորհուրդները լքելը»:
Մասքը ԱՄՆ-ի նախագահին առընթեր մի քանի խորհուրդների անդամ Է, մասնավորապես, մտնում Է 16 ձեռնարկատերերից բաղկացած խմբի մեջ, որոնց Թրամփը միավորել Է տնտեսական աճի հարցերի շուրջ խորհրդակցելու համար: Ավելի վաղ Axios հրատարակությունը հայտնել Է, որ Թրամփը որոշել Է ԱՄՆ-ը դուրս բերել կլիմայի վերաբերյալ միջազգային համաձայնագրից, որը 2016 թվականին կնքվել Է Փարիզում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: