Պանամայում թմրավաճառների են ձերբակալել՝ 4 տոննա կոկաինով
ՄիջազգայինՊանամայի ոստիկանությունը հայտարարել է խոշոր միջազգային թմրավաճառների խմբի ոչնչացման մասին, որոնք Հարավային Ամերիկայից արգելված նյութեր էին հասցնում ԱՄՆ: Այս մասին գրում է Reuters-ը:
Ընդհանուր առմամբ 64 մարդ է ձերբակալվել, 4 տոննա կոկաին է առգրավվել՝ 400 մլն դոլար արժողությամբ: Դատախազության ներկայացուցիչների խոսքով՝ սա հանցավոր խմբավորմանը հասցված եզրափակիչ հարվածն էր, որի դեմ պայքարում էին ավելի քան երկու տարի: Այդ ընթացքում իրավապահները թմրավաճառներից 2.5 մլն դոլար կանխիկ գումար են առգրավել, 49 տրանսպորտային միջոց, մեկ տոննա մարիխուանա:
Ձերբակալվածների թվում Պանամայի, Կոլումբիայի, Կուբայի, Գվատեմալայի, Մեքսիկայի եւ Վենեսուելայի քաղաքացիներ կան: