ԻՊ-ը խոստացել է հերթական հարձակումների շարքն իրականացնել Ֆրանսիայում
Միջազգային«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները սպառնացել են մի շարք ահաբեկչություններ իրականացնել Ֆրանսիայում:
Այս մասին հայտնում է Life.ru-ն`վկայակոչելով Breaking News պարբերականի հաղորդագրությունը, որի համաձայն` գրոհայինները պատրաստվում են հարձակումներ իրականացնել ականապատ մեքենաների, բեռնատարների և ռումբերի պայթեցմամբ:
Հիշեցնենք, որ ԻՊ-ը ապրիլին ևս նախազգուշացրել էր Փարիզում ահաբեկչական հարձակումներ իրականացնելու մասին:
Մայիսին հայտնի էր դարձել, որ Ֆրանսիան և Գերմանիան միանում են ԻՊ-ի դեմ պայքարող միջազգային հակաահաբեկչական կոալիցիային: