ԱՄՆ-ը В-52Н երեք ռազմավարական ռմբակոծիչ Է ուղարկել Եվրոպա
ՄիջազգայինՊենտագոնը Մեծ Բրիտանիայի Ֆերֆորդ ավիաբազա Է փոխադրել В-52Н մի քանի ռազմավարական ռմբակոծիչներ, որոնք կարող են միջուկային զենք կրել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՄՆ-ի զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը: Ըստ որոշ տեղեկությունների, դրանք թվով երեքն են:
Այս В-52Н ռազմավարական ռմբակոծիչները, որոնք մշտապես բազավորվում են ԱՄՆ-ի Լուիզիանայի նահանգի Բարքսդեյլ ավիաբազայում, կմասնակցեն մի շարք զինավարժանքների, այդ թվում՝ Arсtic Challenge 2017-ին, Saber Strike-ին եւ BALTOPS-ին, որոնք տեղի կունենան Եվրոպայի հյուսիսում:
Մասնավորապես, պլանավորվում Է, որ մի շարք զինավարժանքների շրջանակներում ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչները թռիչքներ կիրականացնեն Բալթիկայում եւ Նորվեգիայի հյուսիսում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: