Թուրքիայում ձերբակալել են Ժողովրդադեմոկրատական քրդամետ կուսակցության խոսնակին
ՄիջազգայինԹուրքիայի իշխանությունները ոստիկանության վիրավորելու մեղադրանքով ձերբակալել են քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության խոսնակ Օսման Բայդեմիրին:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, սա քրդամետ ընդդիմադիր քաղաքական գործիչների շրջանում վերջին ձերբակալությունն է:
46-ամյա Բայդեմիրը տարիներ շարունակ զբաղեցրել է Դիարբեքիրի քաղաքապետի պաշտոնը նախքան թուրքական խորհրդարանի անդամ դառնալը 2014-ին:
Հիշեցնենք, որ Ժողովրդադեմոկրատական կուսակցության ավելի քան տասնյակ պատգամավորներ են կալանավորվել` ահաբեկչական խմբավորումներին, մասնավորապես Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանն աջակցելու մեղադրանքով: