ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 10-րդ անգամ ընդունել է Վրաստանի նախաձեռնած բանաձևը
ՄիջազգայինՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեան 71-րդ նիստի ժամանակ տասներորդ անգամ ընդունել է Վրաստանի նախաձեռնած «Աբխազիայից, Վրաստանից Ցխինվալի շրջանից/Հարավային Օսիայից, Վրաստան բռնի տեղահանված անձանց և փախստականների կարգավիճակի մասին» բանաձևը։ Այս մասին հայտնում է երկրի արտաքին գործերի նախարարության կայքը։
News Georgia-ի հաղորդմամբ՝ բանաձևը հաստատում է Աբխազիայի Ցխինվալի շրջան անխոչընդոտ կերպով հումանիտար օգնություն հասցնելու կարևորությունը։
Հումանիտար համատեքստից բացի, բանաձևը նաև պրակտիկ նշանակություն ունի, քանի որ կոչ է անում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին յուրաքանչյուր տարի Վրաստանում բնակվող և դրա սահմանների ներսում տեղափոխված անձանց վիճակի, ինչպես նա՝ բանաձևն իրագործելու մասին զեկույց պատրաստել։
Նշվում է, որ բանաձևին կողմ է քվեարկել ՄԱԿ-ի 80 անդամ երկիր․ ընդ որում, 14 երկիր դեմ է քվեարկել, իսկ 61 երկիր ձեռնպահ է մնացել։ Բանաձևին աջակցած երկրների թիվը մեծացել է անցած տարվանից․2016 թվականին փաստաթղթի ընդունման կողմ է քվեարկել 76 երկիր, դեմ՝ 15 երկիր, իսկ 64 երկիր ձեռնպահ է մնացել։
Կայքը նշում է, որ ՄԱԿ-ը 2008 թվականից հետևողականորեն ընդունում է այս փաստաթուղթը՝ հաստատելով բռնի տեղահանված անձանց հիմնական իրավունքները՝ անկախ նրանց ազգային պատկանելությունից, և, առաջին հերթին, իրենց տներ վերադառնալու անվտանգ և արժանապատիվ իրավունքը։ Փաստաթուղթը նաև կենտրոնանում է սեփականության անքակտելի իրավունքը հարգելու պաշտպանելու անհրաժեշտության վրա։