ՄԱԿ-ի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Սոմալիում
ՄիջազգայինՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի առաքելության օդանավը վթարային վայրէջք է կատարել Սոմալիի հարավային Գեդո նահանգում:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, ինքնաթիռը վայրէջք է կատարել տան վրա, որում ոչ ոք չի գտնվել: Ինչպես հաղորդել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը, ինքնաթիռում 4 մարդ է եղել:
Վթարային վայրէջքի ժամանակ ոչ ոք չի տուժել: Միևնույն ժամանակ ինքնաթիռը վնասվել է: