ԱՄՆ Պետդեպը Բաքվին կոչ է արել ազատ արձակել Թբիլիսիում առևանգված և ձերբակալված ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողին
ՄիջազգայինԱՄՆ Պետքարտուղարությունը Բաքվին կոչ է արել ազատ արձակել ձերբակալված ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլիին: ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին հաղորդել է ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչության մամուլի կենտրոնը:
«Միացյալ Նահանգները մտահոգված են Թբիլիսիում ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլիի առևանգման, այնուհետև մայիսի 30-ին Ադրբեջանում ձերբակալության մասին հաղորդումներով: Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանն ազատել բոլոր նման անձանց, որոնք կալանքի տակ են հայտնվել իրենց հիմնարար ազատությունների իրականացման համար», - ասված է Պետդեպի մամուլի հաղորդաագրության մեջ:
ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել նաև Ադրբեջանի Ազգային ճակատ ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Գեզալ Բայրամլըի ձերբակալության առթիվ: