Թուրքիայում գյուլենական լինելու մեղադրանքով ազդեցիկ բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել
ՄիջազգայինԱնկարայում հունիսի 3-ի վաղ առավոտյան գյուլենական լինելու մեղադրանքով ձերբակալվել է Արդարադատության նախկին փոխնարար, ներկայում վարչապետի գլխավոր խորհրդական Բիրոլ Էրդեմը։
Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակներում ձերբակալված դատավորներն ու դատախազները պնդել էին, թե Բիրոլ Էրդեմն է իրենց վրա ճնշում գործադրել եւ դատական համակարգում նրա հրահանգով են բազմաթիվ որոշումներ կայացվել։
Նշվում է, որ ոստիկանները ձերբակալել են նաեւ Բիրոլ Էրդեմի կնոջը։