Քրդական ջոկատները Ռաքքայի մատույցներում ԻԼԻՊ-ից ամբարտակ են ազատագրել
Միջազգային«Սիրիական դեմոկրատական ուժերի» ջոկատներն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրել են Ռաքքայից դեպի արեւմուտք գտնվող Բաաս ամբարտակը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Սիրիական դեմոկրատական ուժերը» գործում են ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ: «Ամբարտակն ամբողջությամբ ազատագրված է»,- հայտարարել է քրդական YPG ինքնապաշտպանական ջոկատների պաշտոնական ներկայացուցիչ Նուրի Մահմուդը:
Այսպիսով, քրդերը Եփրատ գետի վրա գտնվող երեք ամբարտակ են վերահսկում: