ԱՄՆ-ն տեղեկացրել է Թուրքիային Ռաքքայի ազատագրման գործողությունը սկսելու մասին
ՄիջազգայինԱՄՆ-ն տեղեկացրել է Թուրքիայի իշխանություններին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչներից սիրիական Ռաքքա քաղաքի ազատագրման գործողության մեկնարկի մասին: Այդ մասին հայտնել է երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, գրում է Anadolu գործակալությունը:
Անկարայում ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ Յըլդըրըմը նշել է, որ գործողությունը սկսվել է 2017 թվականի հունիսի 3-ի լույս գիշերը:
«Գործողության իրականացման մասին տեղեկատվոթյունը փոխանցվել է Անկարային դեռ դրա մեկնարկից առաջ»,- նշել է Յըլդըրըմը:
Նրա խոսքերով՝ Թուրքիան մերժում է Ռաքքայի ազատագրման ԱՄՆ-ի մեթոդները:
«Մենք բազմիցս ամերիկյան կողմին տեղեկացրել ենք Ռաքքայում գործողության պլանավորման վերաբերյալ մեր մտահոգության մասին: Սակայն ի պատասխան Վաշինգտոնում վստահեցրել են, որ նրանք այլ ընտրություն չունեն և ստիպված են համագործակցել PYD և YPG ահաբեկիչների (Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցության և սիրիացի քրդերի ինքնապաշտպանության ուժերի) հետ»,-նշել է Թուրքիայի վարչապետը:
Ընդ որում՝ նա նշել է, որ ամերիկյան կողմը խոստացել է Անկարային, որ PYD-ի և YPG-ի հետ շփումները չեն լինի երկարաժամկետ և «մարտավարական համագործակցության» արդյունք են:
Վաշինգտոնը նաև երաշխավորել է Անկարային, որ Սիրիա մատակարարվող զենքը չի հայտնվի Թուրքիայի տարածքում: