Մակրոնն Էրդողանից պահանջել է ազատ արձակել ձերբակալված ֆրանսիացի լրագրողին
ՄիջազգայինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանից պահանջել է ազատ արձակել ֆոտոլրագրող Մատիաս Դեպարդոնին: Այս մասին գրում է Figaro-ն:
Ֆրանսիացի ֆոտոլրագրողին ձերբակալել են մայիսի 8-ին: Ավելի վաղ նախագահները համաձայնություն էին ձեռք բերել նրա գործով տվյալների փոխանակումն ակտիվացնելու հարցով:
Մայիսի 25-ին Բրյուսելում Ֆրանսիայի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումից հետո ֆրանսիական հյուպատոսության աշխատակիցներին երկու անգամ թույլատրել են տեսակցել Դեպարդոնին:
Դեպարդոնը, որը Թուրքիայում է բնակվում արդեն 5 տարի, ձերբակալվել է Բաթման նահանգի Հասանքեյֆ քաղաքի միջնադարյան դամբարանը տեղափոխելու մասին National Geographic-ի համար ռեպորտաժ պատրաստելուց հետո: Այն տեղափոխել են հեղեղումների վտանգի պատճառով եւ տեղադրել փախստականների ճամբարում: