Մալթայի վարչապետն Ալիեւների հետ կապված կոռուպցիոն սկանդալից հետո հաղթել է ընտրություններում
ՄիջազգայինՄալթայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթել է Լեյբորիստական կուսակցությունը՝ վարչապետ Ջոզեֆ Մուսկատի գլխավորությամբ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ընտրությունների մասին հայտարարվել էր մեկ ամիս առաջ, երբ վարչապետի կինը հայտնվել էր Պանամայի օֆշորների հետ կապված կոռուպցիոն սկանդալի կենտրոնում:
Քվեարկության վերջնական արդյունքները դեռեւս չեն հրապարակվել, բայց Մուսկատն արդեն հայտարարել է իր հաղթանակի մասին: Ընդդիմության առաջնորդ Սիմոն Բուսուտիլն իր հերթին ընդունել է պարտությունը:
Երկրի հայտնի բլոգերներից մեկը հայտարարել է, որ օֆշորային ընկերությունը վճարումներ է ստացել Ալիեւների ընտանիքից: