Երևան, 12.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Որքան մոտ է կարևոր հարցերի շուրջ համաձայնության գալու պահը, այնքան սաստկանում է ռազմական գործողություններով դիրքորոշումներն ամրապնդելու գործընթացը. Զաքարյան Տարադրամի փոխարժեքները հունիսի 12-ին Իրանում հերքել են Թրամփի խոսքերը խաղաղության պայմանագրի մասին Axios. Իրանի վերաբերյալ Թրամփի պնդումները «անսպասելիորեն զարմացրել են Նեթանյահուին» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Նարեկ Կարապետյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել․ տեսանյութ Քիչ առաջ ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց 10/51 եւ 35/65 տեղամասային կենտրոնների արդյունքները․ Գոհար Մելոյան Անխուսափելի պարտությունը վերածվել է «հաղթանակի». «Փաստ» «Պա՛պ, կներես, մինչև վերջ մնալու եմ՝ ընկերներիս վրեժը լուծեմ». Ռուդոլֆ Քալաշյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ» Ընտրությունը՝ որպես հոգևոր ախտորոշում. «Փաստ»


«Իրական կյանքում ես ունեմ ամեն ինչ` երջանիկ երեխա լինելու համար». Անիտա Մկրտչյան

Lifestyle

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով BlogNews.am-ը հյուրընկալվել է ATV հեռուստաալիքով ցուցադրվող «Եթե գտնեմ քեզ» սերիալի գլխավոր հերոսուհու՝ Աննային մարմնավորող 11-ամյա Անիտա Մկրտչյանի տանն ու պարզել՝ ինչպիսին է իրական կյանքում էկրանի վրա դժբախտ ու տառապած աղջնակի մանկությունը:

«Իրական կյանքում ես ունեմ ամեն ինչ` երջանիկ երեխա լինելու համար: Ունեմ ամուր ու համերաշխ ընտանիք՝ ինձ շատ սիրող հայրիկ ու մայրիկ, չորս տարեկան եղբայր ու 16 տարեկան քույր»,- ասում է Անիտան, ով արդեն 8 ամիս է՝ մարմնավորում է մի աղջկա, ով երբեք չի վայելել երջանիկ ընտանիքի ուրախությունը և ապրում է մանկատանը: Աննայի դերի համար Անիտան լուրջ քաստինգ է հաղթահարել: Մոտ 200 մասնակից աղջիկներից ֆիլմի ստեղծագործական կազմը հենց իրեն ընտրեց. «Պարի էի, երբ պարի դպրոց եկան մի խումբ մարդիկ ու ասացին, որ նոր ֆիլմի համար դերասանուհի են փնտրում: Արդեն երեկոյան մայրիկիս զանգեցին ու առաջարկեցին, որ ես մասնակցեմ քասթինգին: Առավոտյան մայրիկիս հետ գնացի հեռուստատեսություն, որտեղ ֆիլմի ռեժիսորն ու պրոդյուսերը ինձ մի քանի հարց տվեցին: Հաջորդ օրը ինձ ու հայրիկիս հրավիրեցին հեռուստատեսություն և ասացին, որ գլխավոր դերի համար ինձ են ընտրել»:

 

Անիտայի համար սա դեբյուտային դեր է, նախկինում աղջիկը ոչ մի տեղ չի նկարահանվել: Սակայն, ինչպես ինքն է նշում, ստեղծագործական խմբի շնորհիվ շատ կարճ ժամկետում այնպես հարմարվեց տեսախցիկներին, որ գրեթե բոլոր տեսարաններում նկարահանվում է մեկ դուբլով:  

 

Ասել, որ Անիտան բազմաշնորհ երեխա է, սխալված չենք լինի: Բացի ֆիլմում նկարահանվելուց՝ աղջիկը նաև պարում է, նկարում, զբաղվում է մարմնամարզությամբ: Այս ամենի հետ մեկտեղ Երևանի Չարենցի անվան դպրոցի աշակերտուհին ունի բարձր առաջադիմություն:  

«Նկարել սկսել եմ շատ փոքր տարիքից: Մի օր էլ որոշեցի ու ինքնուրույն գնացի և գրանցվեցի մեր թաղամասի մշակույթի կենտրոնի կերպարվեստի խմբում: Որոշ ժամանակ անց, երբ հավաքվեցին մի քանի աշխատանքներ, կենտրոնի ղեկավարությունը ցուցահանդես կազմակերպեց, և որպես լավագույն աշխատանքներ՝ իմ նկարները ցուցադրվեցին»:

  

Անիտան հրաշալի է նկարում. շնորհալի աղջկա աշխատանքների մեջ կարելի է տեսնել ինչպես բնապատկերներ ու նատյուրմորտներ, այնպես էլ հայ հայտնիներից շատերին:

Անիտան նաև ֆուտբոլ է խաղում, գիտի խաղի բոլոր կանոնները: Սիրելի ֆուտբոլային ակումբը «Real Madrid»-ն է, գիտի բոլոր խաղացողների անունները, սակայն ամենասիրելի ֆուտբոլիստը, անշուշտ, Հենրիխ Մխիթարյանն է: Համադասարանցիների հետ վերջին խաղի ժամանակ նույնիսկ ոտքի վնասվածք է ստացել, բայց ինչպես ինքը նշեց, արհամարհել է ցավն ու մինչև խաղի վերջը խաղացել է: Ի դեպ՝ Անիտան այն աղջիկներից է, որոնց մասին սովորաբար ասում են՝ «Պապայի աղջիկն է»: Ուժեղ կամքով ու նպատակասլաց Անիտան ասում է, որ իր մեջ այս հատկանիշները հենց իր հայրիկի շնորհիվ են ձևավորվել. «Մի քանի տարի առաջ ինչ-որ իրավիճակի հետ կապված ասացի՝ «չեմ կարող»: Այդ ժամանակ հայրիկս ասաց, որ այդ «չեմ կարող»-ը պետք է մոռանալ, ու այն ժամանակ, երբ այլևս այդպես չմտածեմ, ամեն ինչ իմ մոտ կստացվի: Այդ օրվանից երբեք չեմ ասում «չեմ կարող»:

 

Այն հարցին, թե արդյոք հաճախ են փողոցում կամ դպրոցում ճանաչում իրեն, Անիտան համեստորեն ժպտում է ու անկեղծանում, որ շատ է ուրախանում նման դեպքերում: Սակայն, որքան էլ որ զարմանալի թվա, Անիտան երազում է ոչ թե օսկարակիր դերասանուհի, այլ ինտերիերի լավ դիզայներ դառնալու մասին. «Շատ եմ սիրում գծագրել, նախագծել, այդ ամենը ինձ շատ է դուր գալիս: Չգիտեմ, հետագայում գուցե պլաններս փոխվեն, բայց այս պահին ինձ այդ մասնագիտությունը շատ է գրավում»:

Ընկերների մասին խոսելիս Անիտայի աչքերը փայլում են։ Ասում է՝ շատ ընկերներ ունի թե՛ բակում, թե՛ դպրոցում և թե՛ ֆիլմի նկարահանման հարթակում: Քրոջ հետ էլ է ընկերություն անում, խորհուրդներ հարցնում: Բակային խաղերից սիրում է պահմտոցին, գործնագործն ու վոլեյբոլը, սակայն համակարգիչն էլ տեղ ունի Անիտայի առօրյայի մեջ: Ուտելիքից Անիտան սիրում է մայրիկի պատրաստած ամեն ինչը, սակայն տոլման ու հարիսան ամեն դեպքում առանձնացրեց:

Տնային գործերում Անիտան մայրիկի անփոխարինելի օգնականն է. ինչպես մայրիկն է նշում, սիրում է տան մաքրությամբ զբաղվել, նաև խոհանոցում է հաճախ լինում:

«Հաճախ եմ աղցաններ պատրաստում: Մայրիկս ասում է մթերքների հերթականությունը, ես էլ պատրաստում եմ: Նաև օրվա մեջ մի քանի անգամ հայրիկիս համար սուրճ եմ եփում: Ասում է՝ իմ ձեռքով եփած սուրճը համեղ է, ես էլ սիրով պատրաստում եմ»:

Մեր վերջին՝ «Ո՞րն է Անիտայի ամենամեծ ցանկությունը» հարցին փոքրիկ դերասանուհին պատասխանեց առանց երկմտելու. «Ուզում եմ, որ աշխարհում խաղաղություն լինի, իսկ բոլոր երեխաները մեծանան սիրով շրջապատված»: 

  

Մթության քողի տակ ԿԸՀ-ն որոշել է 2 տեղամասում ընտրության արդյունքները անվավեր ճանաչել Սա ուղիղ հարված է ԲՀԿ-ին, բայց ազդում է ընտրության լեգիտիմության վրա․ Տոնոյանը՝ ԿԸՀ-ի որոշման մասին (տեսանյութ) ՈՒղիղ․ ԲՀԿ-ն՝ «գողացված» ձայների մասին. հրատապ ասուլիս (տեսանյութ) Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարnւթյան. Ծառուկյան Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»ՔՊ-ի մեծամասնությունը ապահովվել է «փոշիացված» ձայների հաշվին․ Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ը ցանկանում է մեկ երրորդով կրճատել Եվրոպայում ՆԱՏՕ-ին տրամադրվող կործանիչների թիվը. NYT Որքան մոտ է կարևոր հարցերի շուրջ համաձայնության գալու պահը, այնքան սաստկանում է ռազմական գործողություններով դիրքորոշումներն ամրապնդելու գործընթացը. Զաքարյան Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն ԳրիգորյանԲացահայտվել է մեքենայից գnղության հերթական դեպքը․ 28-ամյա երիտասարդը ձերբակшլվել է (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացնում ԿԸՀ Տարադրամի փոխարժեքները հունիսի 12-ին Ֆուտբոլի ԱԱ-2026. Հարավային Կորեան հաղթեց Չեխիային Իրանում հերքել են Թրամփի խոսքերը խաղաղության պայմանագրի մասին ԿԸՀ երեկվա սկանդալային որոշման մասին, և թե ինչ է պետք անել հիմա այս իրավիճակից անցնցում դուրս գալու համար. Ավետիք ՉալաբյանԿԺԴՀ-ն և Ռուսաստանը բացում են երկկողմ հարաբերությունների նոր էջ. Կիմ Չեն Ըն Axios. Իրանի վերաբերյալ Թրամփի պնդումները «անսպասելիորեն զարմացրել են Նեթանյահուին» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Նարեկ Կարապետյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել․ տեսանյութՔիչ առաջ ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց 10/51 եւ 35/65 տեղամասային կենտրոնների արդյունքները․ Գոհար ՄելոյանԱյն, ինչ քիչ առաջ կատարվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ոչ այլ ինչ է, քան դասական այլանդակություն․ Իվետա ՏոնոյանԹրամփը սկսել է քննարկել երրորդ նախագահական ժամկետի համար առաջադրվելու հարցը․ ReutersԷրդողանը շնորհավորել է Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանում հուլիսի 1-ից կգործի ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգՍկսենք խոշոր դրվագներից․ Գոհար Մելոյան«Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը հնարավոր է կարիերան շարունակի «Ռեալում» Աշտարակի կամրջի մոտ բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Mercedes Sprinter»-ը․ կա 5 վիրավnրՄիլիոնից մեկը. Կիսով չափ կարմիր, կիսով չափ դեղին խնձորը Նոր Զելանդիայի աստղն է դարձելՄենք պարկեշտությամբ ենք կաշկանդվում, բայց անբարեվարքությանն արձագանքում ենք․ Գոհար ՄելոյանՄիխայիլ Գալուստյանի նախկին կինը խոստովանել է, որ ճանաչել է նրա սիրուհուն դեռևս ամուսնալուծությունից առաջ և հյուրընկալել է նրան իր տանը Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար. Idram&IDBankՀՀ-ից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանումը կսուբսիդավորվիԿասեցվել է «Ընտանեկան հացատուն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԺողովրդական աշխարհազորի տղաները միանում են ստորագրահավաքինՄեր հիմնական անելիքը նոր որակի պետություն ստեղծելու մեր առաքելության շարունակությունն է. ՓաշինյանՅունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայությունԻսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն Կարևոր արձանագրումներ․ Մարիաննա Ղահրամանյան Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ումԻրանը բալիuտիկ hրթիռներով hարվածել է Քուվեյթում, Հորդանանում և Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբшզաներին. ԱՄՆ-ը պատասխան hարվածներ է հասցրելԸնտրությունների արդյունքները վերանայելու պահանջ․ Նարեկ ԿարապետյանՀասկանալով՝ մանդատների հարցը ընդդիմադիր շրջանակներում կարող է հիասթափությունների ալիք բերել, իշխանությունը կողքից թեմային էներգիա է հաղորդում. Աբրահամյան Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՆիկոլի հիմնական նպատակը՝ հայի գաղափարախոսությամբ մարդկանց մեկուսացնելն է․ Գառնիկ ԴավթյանՄեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացում․ Անդրանիկ ԳևորգյանԱլիկ Ալեքսանյան մեր պայքարի Ուժեղ ընկեր․ Նարեկ Կարապետյան Այն մասին, որ ինձ կանչել են հարցաքննության հակակոռուպցիոն կոմիտե. Արեգա ՀովսեփյանՏանիքի վրա տեղադրվող արևային վահանակները բազմաթիվ առավելություններով լուծում են Այն, ինչ տեղի ունեցավ հունիսի 7-ին, ո՛չ արդար էր, ո՛չ ժողովրդավարական. Արսեն Գրիգորյան