Մալթայում իշխող կուսակցությունը հաղթել է արտահերթ ընտրություններում
ՄիջազգայինՄալթայում վարչապետ Ջոզեֆ Մուսկատի գլխավորած Լեյբորիստական կուսակցությունը հաղթել է հունիսի 4-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում։ Իշխող կուսակցությունը հավաքել է ձայների 55 տոկոսը, հաղորդում է «Գերմանական ալիք»-ը։
Մայիսի սկզբին վարչապետը հայտարարեց երկրում արտահերթ ընտրությունների մասին, երբ նրան ու նրա կնոջը մեղադրեցին, այսպես կոչված, «պանամական հոդվածի» շուրջ ծավալված (օֆշորային ընկերությունների վերաբերյալ) սկանդալին մասնակցություն ունենալու մեջ։
Մուսկատին քննադատել են նաեւ Մալթայում եվրոպական կոնցեռնների կասկածելի հարկային պրակտիկայի հետ կապված։ Նա հերքել է բոլոր մեղադրանքները։