Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքն ու հյուրերը (ֆոտո)
LifestyleWnews.am-ը գրում է.
Հունիսի 3-ին քաղաքական էլիտան ներկա էր Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստեր`Աստղիկի և նրա ընտրյալի`Դավիթի հարսանյաց հանդեսին:
Պսակադրության արարողությունը կատարվել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սուրբ Երրորդություն եկեղեցում, իսկ հարսանյաց հանդեսը տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի «Փարավոն» ռեստորանային համալիրում։
Աստղիկ Ալեքսանյանի ընտրյալը Դավիթն է, ում հայրը, Սամվել Ալեքսանյանի հաղորդմամբ, «իրենց մոտ մակարոնի մենեջերն էր»։
Հարսանիքին Աստղիկը կրել է հռչակավոր դիզայներ Zuhair Murad-ի մոդելավորած զգեստը։
Հարսանյաց արարողության վարողները Ավետ Բարսեղյանն ու Նազենի Հովհաննիսյանն էին:
Հարսանիքին երգել է նաեւ ռուս հայտնի երգիչ Ալեքսանդր Սերովը։ Հյուրերի թվում է եղել երգչուհի Սիրուշոն։
Իսկ Աստղիկի հարսնաքույրը արդարադատության նախկին նախարար, Վրաստանում ՀՀ նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանի դուստրը՝ Բելլան:
Ներկայացնում ենք լուսանկարներ Սամվել Ալեքսանյանը դստեր՝ Աստղիկ Ալեքսանյանի հարսանիքից։










