Ինչպես է Արամեն տոնել առաջնեկի լույս աշխարհ գալը (տեսանյութ)
LifestyleԵրեկ՝ հունիսի 4-ին, Արամեն եւ Աննա Թովմասյանը դուստր են ունեցել: Ուրախալի լուրը երգիչներն անձամբ են հայտնել Instagram-ում։

Նորաթուխ հայրիկը հիվանդասնոցից լուսանկար էր հրապարակել՝ գրելով. «Շնորհակալ եմ, տեր», իսկ Աննան, իր հերթին, հուզիչ հոլովակ էր տեղադրել Instgram-ում։
Իհարկե, Արամեն չէր կարող չտոնել առաջնեկի լույս աշխարհ գալը։ Ավետ Բարսեղյանը ցույց է տվել, թե ինչպես է դա եղել։ Իր Instagram-ում հաղորդավարը հոլովակ է հրապարակել, որը մեկնաբանել է հետեւյալ կերպ.
«Արամե ջան, բարի գալուստ հայրիկների ակումբ»։