Ղրղզստանը հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին
ՄիջազգայինՂրղզստանի նախագահը հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպան Այջիգիթ Բուրանովին։
Haqqin.az-ը հաղորդում է, որ համապատասխան կարգադրությունը ստորագրել է Ալմազբեկ Աթամբաեւը։ Այջիգիթ Բուրանովն իր պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականի դեկտեմբերի 31-ից։
Դեսպանին հետ կանչելու պատճառների մասին ոչինչ հայտնի չէ։