Երբ նկարելու ցանկությունը ավելի մեծ ու հզոր է, քան հաշմանդամությունը
LifestyleԵթե կա ցանկություն, ուրեմ միշտ կա մի ճանապարհ` ուզածն իրականացնելու համար: Ահա այս սկզբունքով է առաջնորդվում իսպանուհի Զուլի Սանգուինոն:
«Իսպանուհին ծնվել է հազվագյուտ գենետիկ խանգարումով, որի հետևանքով նրա մոտ բացակայում են բոլոր վերջույթները: Նրան դեռ փոքրուց ծաղրել են նրա արտաքինի պատճառով, իսկ դեռահաս տարիքում` նույնիսկ բռնաբարել»,- նշում է Bored Panda-ն:
Աղբյուրը տեղեկացնում է, որ Ջուլին 15 տարեկան հասակում հայտնվել է ինքնասպանության եզրին, սակայն վերջիվերջո ամբողջովին կարողացել է փոխել իր կյանքը` և դա միայն արվեստի շնորհիվ:
18 տարեկանում նա սկսել է արվեստի քոլեջ հաճախել և սովորել նկարել` վրձինը բռնելով բերանում: Իսկ այժմ նա մասնակցում է զանազան հաղորդումների և ելույթ ունենում հեռուստատեսությամբ և ռադիոյով:
Ջուլին մի անգամ պատմել է, որ նա փորձում է ապացուցել, որ պետք չէ հաշմանդամությանը թույլ տալ հետ պահել որևէ բանից: Պետք է յուրաքանչյուրն այս կյանքում կարողանա գտնի իր ուրույն տեղն ու կատարի իր ցանկությունները:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: