Մալդիվները բացատրել է Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու պատճառը
ՄիջազգայինՄալդիվյան Հանրապետության ԱԳՆ-ն Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը բացատրել է ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը խթանող գործունեության անընդունելիությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մալդիվների կառավարությունն այսօրվանից Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու որոշում է կայացրել։ Մալդիվները նման որոշում կայացրել է ահաբեկչությունը եւ ծայրահեղականությունը խթանող գործունեությունը չընդունելու պատճառով»,- ասվում է երկրի ԱԳՆ հաղորդագրությունում։
«Մալդիվները հաստատում է խաղաղությունն ու կայունությունն առաջ տանող երկրների հետ աշխատելու իր հակվածությունը, որոնք ահաբեկչության դեմ պայքարում համերաշխություն են դրսեւորում»,- հավելել են ԱԳՆ-ում։