Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ» Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն Հովասափյան Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ» Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ» «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ» Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ»


Վրաերթի ենթարկված չորսամյա տղայի կյանքի համար պայքարը հաջողությամբ է պսակվում

Մայիսի 26-ին վրաերթի ենթարկված չորսամյա տղան հունիսի 5-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է վնասվածքաբանության բաժանմունք։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Բժիշկների գնահատմամբ փոքրիկի վիճակն այնքան ծանր է եղել, որ հիվանդանոց հասցնելուց անմիջապես հետո տարվել է վիրահատարան։ Վիրահատությանը զուգահեռ կատարվել են անհրաժեշտ  բոլոր հետազոտությունները:

Վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Գևորգ Ալոյանը,  վնասվածքաբաններ Աշոտ Հարությունյանը, Աշոտ Ադամյանը, միկրովիրաբույժ Արթուր Հարությունյանը, անեսթեզիոլոգ­ռեանիմատոլոգ Միքայել Շաքարյանը տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի անմիջական հսկողությամբ չորս և կես ժամ վիրահատել են բեռնատարի հարվածից բազմակի վնասվածքներ ստացած տղային։

Ձախ բազկոսկրի, նախաբազկի ոսկրերի բաց բազմաբեկոր կոտրվածքներ, տարածուն, լաթաձև վերքեր, ջնջխված հյուսվածքներ, ճաճանչային նյարդի ամբողջական վնասում, ձախ ազդրի լաթաձև վերքեր։ Աջից՝ սրունքի ոսկրերի բաց բազմաբեկոր կոտրվածքներ, սրունքի մագիստրալ  (հիմնական սնուցող) զարկերակի վնասում, նշված վերջույթների սնուցման խանգարում, ձախ անրակի կոտրվածք և այլն։ Այս ամենի արդյունքում` երրորդ աստիճանի տրավմատիկ շոկ։

Բժշկական տերմիններով որքան էլ մանրամասն նկարագրվի տղայի վնասվածքները, անհնար կլինի պատկերացնել իրական վիճակը, որի լուսանկարներն անգամ ամուր նյարդեր ունեցողներին էին սարսուռ պատճառում։

Գևորգ Ալոյանի խոսքով բարդագույն, եզակի այդ վիրահատության ընթացքում մասնագետները հաճախ են ստիպված եղել այդ պահին, տեղում կողմնորոշվելու, կիրառելու ֆիքսման այնպիսի ձևեր, որոնք  երեխաների մոտ շատ հազվադեպ են իրականացվում։

Վիրահատությունից անցել է 10 օր։ Հետվիրահատական շրջանն անցնում է հարթ։ Երեխան մինչ այսօր գտնվում էր վերակենդանացման  բաժանմունքի փորձառու ղեկավար Աննա Չոբանյանի և ողջ անձնակազմի, ինչպես նաև նյարդավիրաբույժների մշտական ուշադրության ներքո։ Ստացած բուժման և մասնագետների ամենօրա հոգատարության արդյունքում այլևս նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Տուժածի դաստակը և ոտնաթաթը վարդագույն են, ինչը նշանակում է, որ վերականգնված վերջույթներում արյան շրջանառությունը պահպանված է և դրանք կորցնելու վտանգ այլևս չկա։ Ներքին օրգանների ֆունկցիաները նույնպես պահպանված են։

Ծայրահեղ ծանր վիճակից դուրս է բերվել, նրա վիճակն այժմ գնահատվում է կայուն։ Չորսամյա տղային առջևում սպասվում են վերականգնողական, պլաստիկ վիրահատություններ։

Տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը նշում է, որ սա անցած ամսվա ընթացքում նման երկրորդ դեպքն է։ Նախորդ վթարից տուժածի վերջույթը, ցավոք, պահպանել չի հաջողվել։

Մեկ ամիս առաջ ծնված հնգյակի աղջիկներից մեկին կատարած այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին ներկայացված իննամյա Դավթի դեպքը նույնպես եզակի էր։ Արցախում ծնվել էր կյանքի հետ անհամատեղելի բնական արատով՝ կերակրափողի ատրեզիայով։ Նորածնի մոտ կերակրափողի վերին հատվածը փակ էր, իսկ ստորինը՝ միացված շնչափողին։ Տղային անմիջապես տեղափոխել են Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Պրոֆեսոր Նիկոլայ Դալլաքյանը վիրահատության ժամանակ կատարել է խուղակի անջատում և կերակրափողի պլաստիկա։ Տղան ապաքինված դուրս է գրվել։ 

«Ցավոք,  ծնողները չկարողացան պատշաճ ուշադրություն դարձնել, մասնագետների խորհուրդները հետևողականորեն չէին կատարվում, երեխան լիարժեք չէր ստանում անհրաժեշտ խնամքը, ինչի հետևանքով ստիպված եղանք ևս մի քանի վիրահատություն կատարելու՝ նեղացած կերակրափողի լայնացումներ, հակառեֆլյուքսային վիրահատություն»,­ասում է Նիկոլայ Դալլաքյանը։

Ի վերջո, կայուն նեղացման և կերակրափողի դիվերտիկուլի մեջ հայտնաբերված բրոնխների հետ խուղակները կյանքի համար նոր վտանգ են հանդիսացել։

Տղայի կյանքը փրկելու միակ ելքը եղել է ախտահարված կերակրափողի հեռացումը։ Հայաստանում առաջին անգամ երեխայի մոտ ստամոքսը տեղափոխվել է կրծքավանդակ և բերանակցվել կերակրափողի պարանոցի մակարդակին։

Տղան այժմ նորմալ սնվում է, ապաքինված դուրս է գրվել և վերադարձել Արցախ։

 

Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ Ռյուտե«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԻնչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումԵրկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն Գրիգորյան«Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համար18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՀերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԱդրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա Ղահրամանյան