Չեռնոգորիան դարձել է ՆԱՏՕ-ի անդամ
ՄիջազգայինՄիջոցառման ընթացքում Չեռնոգորիայի վարչապետ Դուշկո Մարկովիչը ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Թոմաս Շենոնին հանձնել է Չեռնոգորիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու վերաբերյալ արձանագրությունը:
Ինչպես միջոցառման ժամանակ նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, Չեռնոգորիայի ընդունումը կազմակերպության կազմի մեջ «կարևոր է Բալկաններում կայունության և միջազգային անվտանգության համար»: Նրա խոսքով՝ Պոդգորիցան ընտրել է իր ապագան, «ազատության և խաղաղության իր ճանապարհը»:
Հայտնի է, որ Չեռնոգորիան դարձել է Հյուսիսատլանտյան դաշինքի 29-րդ անդամը: ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում ասվում է, որ հունիսի յոթին Չեռնոգորիայի դրոշը կբարձրացվի կազմակերպության գրասենյակի վերևում: