ԱՄՆ-ը գործընկերներին կոչ է արել նվազեցնել լարվածությունը Քաթարի շուրջ ճգնաժամի ֆոնին
ՄիջազգայինԱՄՆ-ի Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ մայոր Էդրան Ռանկին-Գալոուեյը Մերձավոր Արելքում ԱՄՆ-ի գործընկերներին կոչ է արել հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով մի շարք երկրների՝ Քաթարի հետ հարաբերությունները խզելու ֆոնին: Այս մասին հայտնում է AP-ը:
«Մենք տարածաշրջանում մեր բոլոր գործընկերներին կոչ ենք անում նվազեցնել լարվածությունը և աշխատել համատեղ որոշումների վրա, որոնք ամրապնդում են տարածաշրջանային անվտանգությունը», - ասել է Ռանկին-Գալոուեյը:
Նրա խոսքով՝ գործողության ներկա պահին իրավիճակը չի ազդել ԱՄՆ-ի վրա. ամերիկյան ռազմական ինքնաթիռները շարունակում են թռիչքներ իրականացնել դեպի Աֆղանստան, Իրաք և Սիրիա՝ տարածաշրջանում գտնվող իրենց բազաներից:
Հայտնի է, որ Քաթարում բնակվում է մինչև 10 հազար ամերիկացի ռազմային: