Քաթարը եւ Սաուդյան Արաբիան աջակցություն են ցուցաբերել ԻՊ-ին. WikiLeaks
ՄիջազգայինՍաուդյան Արաբիայի եւ Քաթարի կառավարությունները ֆինանսավորել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը եւ նրան լոգիստական աջակցություն են ցույց տվել: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, պնդում Է WikiLeaks-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Էլեկտրոնային նամակագրությունը:
«Այն բանի համեմատ, թե ինչպես Է առաջ շարժվում այդ ռազմական/կիսառազմական գործողությունը, մեզ անհրաժեշտ Է օգտագործել մեր դիվանագիտական եւ ավելի ավանդական հետախուզական միջոցները, որպեսզի ճնշում գործադրենք Քաթարի եւ Սաուդյան Արաբիայի վրա, որոնք գաղտնի ֆինանսական եւ լոգիստական աջակցություն են ցույց տալիս ԴԱԻՇ-ին եւ տարածաշրջանում գործող մյուս սուննիական արմատական խմբավորումներին»,- մեջբերում Է անում կազմակերպությունը Ջոն Փոդեստայի հետ Քլինթոնի՝ 2014 թվականի նամակագրությունից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: